04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Խոշոր ավտովթար Նոր Հաճնի կամրջի վրա. կա 10 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ

Հուլիսի 18-ին, ժամը 21:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված տուժած։

Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 2000 թ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները

Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից, մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

Ավտոմեքենաների վարորդները և ուղևորներ՝ Լ․ Մ․-ն, Մ․ Ա․-ն, Լ․ Ծ․-ն (ծնված 2015 թ.), Ն․ Ծ․-ն (ծնված 2017 թ.) և Հ․ Ծ․-ն (ծնված 2020 թ.) հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղից «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․Ա․-ն և ուղևոր Հ․ Ծ․-ն տեղափոխվել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, որտեղ բժիշկները Հ․ Ծ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա․ Ա․-ինը՝ ծանր։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ