Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 162, մահվան՝ 2 նոր դեպք
Հայաստանում հուլիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 162 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227 111-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 4558 է
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:
Հուլիսի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1110 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5668-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 106 է, ընդհանուր առողջացածներինը՝ 218 128, փաստացի բուժվողներինը՝ 3315:
Մեկ օրում արվել է 4700 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 257 724 թեստավորում: