24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեզ ընդհանրապես փոխհատուցում պետք չէ, տարեք մեր հողերի վրա՝ ապրենք․ Քաշաթաղի բնակիչներին խոստում են տվել

Մեզ ընդհանրապես փոխհատուցում պետք չէ, տարեք մեր հողերի վրա՝ ապրենք։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց Քաշաթաղի բնակիչ Փակահան համայնքի բնակիչ Տիգրան Օհանջանյանը։

«Ասում են՝ արի Ստեփանակերտ, բայց այդքանով, որ հավաքվեն, որտե՞ղ տուն կառուցեն։ Այնտեղ ոչ թե գյուղացուն հանձնել էին հողին, այլ հողը ընտրել էր գյուղացուն, և բոլորը զբաղվում էին իրենց ստեղծարար աշխատանքով, ամեն տեղից էլ գալիս առևտուր էին անում։ Հիմա ամեն ինչն էլ պակաս է լինելու, ինչքան էլ ստեղծեն»,- ասաց նա։
Ակցիայի մասնակիցը նշեց, որ իրենք ոչինչ չեն հասցրել իրենց վերցնել, քանի որ իրենց ժամ առաջ են զգուշացրել դուրս գալ տնից:

Ակցիայի մասնակից մի կին էլ նշեց. «Պահանջում ենք՝ Արայիկ Հարությունյանը ներկայանա էստեղ: Եթե կարող էր շնորհավորել պարոն Փաշինյանին, ուրեմն պետք է կարողանա գալ ու լսել իր ժողովրդի ձայնը: Էս ժողովրդից մեկը ամուսին է կորցրել, մյուսը անհետ կորած երեխա ունի, երրորդը վիրավոր երեխա ունի: Նրանք ի վիճակի չեն գնալ Ստեփանակերտ ու Արայիկ Հարությունյանից պահանջել, որ իրենց ունեցվածքը հետ տա իրենց: Արայիկ Հարությունյանը արդեն երկու ամիս առաջ իր նռան այգիները վաճառել էր՝ գիտակցելով, որ էս մարդկանց ունեցվածքը տալու է իր եղբայր Ալիեւին: Հիմա թող գա էստեղ, իր եղբոր՝ Փաշինյանի ձեռքը բռնած հարցին տ արդար լուծում: Լուծումն այն է, որ վերադարձնեն մարդկանց գույքային վնասները: Քանի որ այսօր մեր անվտանգությունը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ, թող Արայիկ հարությունյանն ապահովի Միջնավանի ժողովրդի ոտնամուտքը իրենց բնակարանները: Մարդիկ պատրաստ են այսօր գնալ ու ապրել իրենց պապենական հողում: Եթե անվտանգության հարցերը լուծված լինեն, բոլորն էլ պատրաստ են գնալ ու ապրել իրենց հողում»:

Կինը տեղեկացրեց, որ ինքը երեւանաբնակ է, սակայն 2006-ից նաեւ Քաշաթաղում է տուն ունեցել եւ գործունեությունը է ծավալել. «Ես էլ եմ պատրաստ գնալու ու մշտական այնտեղ ապրելու:

Ինչ վերաբերում է նախկիններին, նախկինները միլիոններով փող չեն ստացել Եվրոպայից ու Ռուսաստանից, որ նոր Արցախի տեղահանված ժողովրդի ունեցվածքի ապահովում կատարվի: Նախկինը չի կերել, ներկան է կերել: Ոնց կերել է, նույն ձեւ տալու է: Անձամբ ես տուն չունեմ նվիրելու իրենց Ալիեւի կնոջ հետ թեյ խմելու, մուղամ լսելու համար: Մենք մեր ունեցվածքն ենք ուզում, իրենցը չենք ուզում: Եթե ոչ, ես խոստանում եմ, որ Արայիկ Հարությունյանը շենքից դուրս կթռնի»:

Ավելի ուշ ակցիայի մասնակիցներից մեը, որը հանդիպում էր ունեցել կառավարությունում, լ;րագրողներին ասաց. «Հուլիսի 15-ին, ժամը 14-ին 5 համայքնների ղեկավարներ պետք է մասնակցեն որոշման քննարկմանը, նույն օրը որոշում է կայացվելու, նախագծով կատարվելու է վարկավորում պետական սուբսիդավորմամբ՝ եւ վարկի գումարը, եւ տոկոսը: Քեզ տալու են X գումար, որով դուք տուն կառնեք, իսկ վճարելու է կառավարությունը:

Դրանից հետո ակցիան ավարտվեց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ