25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արմեն Չարչյանը կմնա կալանավորված

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժել է «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի պաշտպանների բողոքը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու վերաբերյալ: Սա նշանակում է՝ Արմեն Չարչյանը կշարունակի մնալ կալանավորված:

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Վահե Միսակյանին:

Մեղադրական եզրակացության  համաձայն՝ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով «Իզմիրլյան» ԲԿ-ի գործադիր տնօրեն, «օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, այլ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին»:
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ