25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

««Խորագետները»․․․ Նողկալի և ավերիչ ներկան թողած դեռ անցյալում են փնտրո՞ւմ». Կարեն Ճշմարիտյան

Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Խորագետները»․․․
Ախր, ի՞նչ խորքային պատճառներ, ի՞նչ Հայկ Նահապետ, կամ սպարապետներ ու թագավորներ, ի՞նչ կոմունիստներ ու նախկիններ։

Ադրբեջանը չունե՞ր այն նույն թերությունները (և շատ ավելի շատ), ինչ Հայաստանը, որոնց մասին պատերազմից հետո մինչ օրս թմբկահարում են մեր օրերի հայանուն «խորագետ» տիկնայք և պարոնայք։ Միգուցե Ադրբեջանը ա՞յլ քաղաքական ու տնտեսական հետագիծ է ունեցել: Ադրբեջանը Նորվեգիա՞ էր, թե՞ Գերմանիա…

Եթե սույն «խորագետներին» թվում է թե Խորհրդային Հայաստանում առկա չէին նույն թերությունները, որոնք մատնանշում են, ապա պետք է հիասթափեցնեմ՝ դրանք եղել են շատ վաղուց։

Մի տարրական բան պետք է հասկանալ, և այլևս չփորձել շատ կոնկրետ և աչք ծակող ազգատյացության ծանրագույն մեղքերը տարրալուծել անցյալի բացթողումների խորխորատներում:

Այն է՝ ցանկացած տեսակի մարդկանց խմբին տվեք իրենց համար ատելի ժողովրդով բնակեցված ամենազարգացած ու գերհզոր երկրի կառավարումը, և շատ կարճ ժամանակում այն մոխիր կդառնա…

Անցած ընտրություններն էլ խրատ չեղա՞ն։

Չհասկացա՞ն, որ վերջին ընտրությունների, մեղմ ասած՝ զավեշտալի արդյունքը պատերազմից հետո սկսված հենց այդ կարգի մանիպուլյացիաների և իրական մեղավորներից զատ այլ մեղավորներ փնտրելու հետևանքն էր։

Դեռ շարունակո՞ւմ են…

Նողկալի և ավերիչ ներկան թողած դեռ անցյալում են փնտրո՞ւմ…»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ