01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանն այլևս գեոպոլիտիկ մանրադրամ է. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Մի զարմացեք, որ “դրսից” բոլորը շնորհավորում են, կոչեր են անում և դրական գնահատականներ են տալիս ընտրություններին:
 
Դեռ ընտրություններից առաջ եմ մի քանի անգամ հրապարակավ ասել, որ նրանց անցկացման փաստը արտաքին քաղաքական կոնսենսուս էր Հայաստանում իրավիճակը կայունացնելու և գոլորշին թողնելու համար:
Դրսից որոշել են ընտրություններ – ներսից ժողովուրդը քվեարկեց – դրսից ողջունում են:
Ամեն ինչ շատ պարզ էր և կանխատեսելի:
Ավելին, գրեթե բոլոր ուժային կենտրոնները գերադասեցին գործ ունենալ իրենց համար խնդիրներ չստեղծող և կզած կապիտուլյանտի հետ, քան ազգային, պատրիոտիկ ուժերի հետ, որոնք կարող էին խառնել գերտերությունների ծրագրերը տարածաշրջանում:
Նիկոլը ձեռնտու էր բոլորին, բացի Հայաստանից:
 
Սակայն խիզախություն ունենանք ընդունելու և խոստովանելու նաև սեփական մեղքը և սխալները:
Իսկ Հայաստանն այլևս գեոպոլիտիկ մանրադրամ է և վերջ»:
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ