02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյան. Քվեարկեցի հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի

Հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի եմ քվեարկել, ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի նկատմամբ իրականացվող հակաքարոզչությանը՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, թե դա նախևառաջ օրենքի կոպիտ խախտում է։

«Քաղաքում տեղադրված են հազարավոր տեսախցիկներ, արդեն համացանցում կադրեր կան։ Եվ այն փաստը, որ մինչ այսօր չի հայտնաբերվել, թե դա ով է արել, ուղղակի մեծ կասկած է առաջացնում, որ դա արվում է իշխանության կողմից կամ իրենց ուղղորդմամբ։ Եթե մոտակա 1-2 ժամվա ընթացքում ոստիկանությունը չհայտնաբերի հանցագործներին, ապա մենք կհայտարարենք, որ դա արվում է իշխանության կողմից», – ասաց Ռոբերտ Քոչարյանը։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ