24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նոր իշխանությունները պետք է զբաղվեն դենիկոլիզացիայով, վերականգնեն հանրային էթիկան. Արա Սաղաթելյան

Երեկ տեղի ունեցած հանրահավաքը ցույց տվեց, որ իշխանությունը վերջին ճիգերը գործադրելով, օգտագործելով վարչական ամբողջ ռեսուրսը, չկարողացավ լցնել 20.000-ից ավելին, ինչը նշանակում է, որ ընտրությունների ընթացքում նրանք կունենան քիչ ձայներ և փառք Աստծո՝ նրանցից կազատվենք, կհանենք մեր բնակարանից այդ կեղտոտ մարդկանց։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը՝ անդրադառնալով երեկ Հանրապետության Հրապարակում տեղի ունեցած ՔՊ ամփոփիչ հանրահավաքին։ 

Սաղաթելյանի դիտարկմամբ՝ երեկ տեղի ունեցած հանրահավաքը տխուր էր։

«Անգամ իրենց համախոհների տվյալներով այնտեղ կար մոտ 20.000 մարդ։ Ինքս ականատես եմ եղել, թե ինչ վարչական ռեսուրս է կիրառվել այդ հանրահավաքի կազմակերպման ընթացքում, «Մարիոթ» հյուրանոցի մոտ ԱԻՆ աշխատակիցներին էին հաշվառում, մեծ քանակի մարդկանց տեսա, որոնց հետ ծանոթ եմ որպես դատական դեպարտամենտի աշխատակիցներ, կային կրթության համակարգի աշխատակիցներ, ոստիկանության աշխատակիցներ՝ քաղաքացիական հագուստով և բեմահարթակի վրա կանգնած, էներգետիկա չունեցող, կիսամեռ, իրենց վերջին օրերն ապրող նիկոլականները։ Այդ ամբողջը նկարագիրն էր այն հետևանքների, որոնք մենք ունեցանք այս երեք տարվա՝ Նիկոլի և նիկոլավիրուսի տարածման արդյունքում և որից անպայման կազատվենք հունիսի 20-ին»,- նշեց Սաղաթելյանը։

Որոնք պետք է լինեն նոր իշխանությունների առաջնահերթ քայլերը ընտրություններից հետո «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ Սաղաթելյանը նշեց, որ Նիկոլը ոչ միայն գողացավ մեր երեք տարիները, այլ ամբողջությամբ քայքայեց բարոյականությունը հասարակության մեջ, հանրային էթիկան։ Սաղաթելյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ կարողանանք վերականգնել համերաշխությունը, հանրային էթիկան։ 

«Ինչքան էլ փող դնես երկրում, եթե չկա սոցիալական համերաշխության և հանրային էթիկայի փոխադարձ ընկալման, հարգանքի, լսելու պատրաստակամության միջավայր՝ այդ փողերը ոչ մի երկարատև հետևանք չեն առաջացնի», – նշեց Սաղաթելյանն՝ ավելացնելով, որ բացի ինստիտուցիոնալ աշխատանքներից, պետք է զբաղվենք նաև հանրային էթիկայի ընկալմամբ և դենիկոլիզացիայով, որ անգամ այն մոլորյալները, որոնք պատրաստ են ձայն տալ շնագայլերի խմբակին, տեսնեն, որ իրենց խաբել են։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ