19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի տարածաշրջանում վստահության աճի համար. Էրդողան

Հայաստանը պետք է սկսի քայլեր ձեռնարկել տարածաշրջանում վստահության բարձրացման ուղղությամբ: Այս ուղղությամբ առաջին կարևոր քայլը կարող է լինել ականապատ դաշտի քարտեզների փոխանցումը Ադրբեջանին:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով իրավիճակը Հարավային Կովկասում:

Ըստ Թուրքիայի առաջնորդի, դժվար թե Մոսկվան մտադրություն ունենա հետաձգել Զանգեզուրի միջանցքի ստեղծումը: Ընդհակառակը` կա աջակցության տրամադրություն:

«Մոսկվան նույնպես սատարում է այս գաղափարին, որը նշանակալի ներդրում կունենա տարածաշրջանի զարգացման գործում: Այս միջանցքը կծառայի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի շահերին: Շուտով մենք երկկողմ հանդիպում կունենանք Պուտինի հետ», – ասել է նա:

Նախագահն ընդգծել է, որ Անկարան պատրաստ է քայլեր ձեռնարկել Կովկասի շրջանում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ