Մադոննայի` չմշակված լուսանկարները շոկ են առաջացրել /ֆոտո/
Համացանցում են հայտնվել երգչուհի Մադոննայի` չմշակված լուսանկարները, որոնք արվել է Interview հանդեսի համար 2010 թվականին, հայտնում է Вести.Ру-ն:
Մարդիկ շոկի մեջ են հայտնվել` տեսնելով, թե որքան են տարբերվում իրական լուսանկարները մշակված եւ ապա հրապարակվածներից:
Իրական լուսանկարներում, որտեղ երգչուհին 51 տարեկան է, երեւում են Մադոննայի բոլոր կնճիռները, մաշկի անհարթությունները:
Հարկ է նշել, որ Մադոննայի չմշակված լուսանկարները իր էջում հրապարակել է հոլիվուդյան հայտնի բլոգեր եւ գլամուրային աստղերի “ահուսարսափ” Perez Hilton-ը:
“Այս լուսանկարներում ամբողջովին “վերամշակել են Նորին Մեծությանը”, հանել են կնճիռները, երեւացող երակները, ամեն ինչ: Նրան անգամ նիհարացրել են: Ինչի համար: Ոչ մի վատ բան չկա, որ 55-ամյա կինը երեւա իր տարիքին համապատասխան ,- մեկնաբանել է լուսանկարները բլոգերը:
Նշենք նաեւ, որ Անձամբ Մադոննան որեւէ կերպ չի մեկնաբանել այս լուսանկարները: