Որոշ հայ լրագրողներ լրիվ գժվել են. Շպռօտն անդրադարձել է իր գրառմանը
Երգչուհի Շպռօտը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է վերջերս տարածած իր լուսանկարներից մեկի մակագրությանը` I’m back bitches:
Երգչուհին գրել է.
“Որոշ հայ լրագրողներ լրիվ գժվել են…Ամերիկայում bitches բառը շատ հաճախ փաղաքշական են օգտագործում, կոպիտ չի հնչում…Մի խնդրանք` փորձեք չթարգմանել նման բառերը բառացի` շատ կոպիտ է հնչում: (Իմ մասին նյութերը սենց թե նենց կարդում են, իզուր մի ճոխացրեք)”:
Ավելի ուշ երգչուհին գրել է նաեւ, որ այլեւս ոչ մի լրագրողի հարցազրույց չի տալու: