07 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ինքնակամ պառկել ասֆալտին, սելֆի անել ու դնել ֆեյսբուքյան էջերում». Նիկոլ Փաշինյանի խորհուրդը՝ հակապետական պաշտոնյաներին

Ոմանք տպավորություն էին ստեղծել ու փորձ էին արել ի ցույց դնել, թե Սյունիքը հակադրված է մնացած Հայաստանին, այս մասին Սյունիքի Գորայք համայնքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ու երեկ այդ պրոպագանդիստական սուտն ուղղակի ջարդուփշուր եղավ։ Ես համոզված եմ, որ ընտրությունների ժամանակ նույնպես ջարդուփշուր է լինելու», – ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեդիադաշտում «ահավոր մեծ վայնասուն է»։

«Փորձ են անում վերականգնել իրենց նախկին քարոզչական թեզերը, բայց դա նրանց չի հաջողվի», – վստահեցրեց վարչապետի պաշտոնակատարը։

Նա ասաց, թե կան հակապետական որոշ պաշտոնյաներ, որոնք պառկելու են ասֆալտին։

«Ես, որպես բարի կամքի արտահայտություն, այդ պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս ինքնակամ պառկել իմ նշած ասֆալտի հատվածներում, սելֆի անել ու դնել իրենց ֆեյսբուքյան էջերում, որ ազգային համաձայնության մթնոլորտում խնդիրը լուծեն», – նշեց Նիկոլ Փաշինյանը։

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ