21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Ադրբեջանի օրենքները չեն արգելում մարդկանց մորուք ունենալ

Ադրբեջանի Զաքաթալայի շրջանի որոշ բնակիչներ բողոքել են, որ ոստիկանությունը ստիպողաբար նրանց տանում է բաժանմունք ու խուզում մորուքը: Այնտեղի հավատացյալ մուսուլմանների խոսքերով նրանց նկատմամբ շատ ագրեսիվ վերաբերմունք են ցուցաբերում: Մյուս խնդիրը կայանում է նրանում, որ մորուքավորներին չեն տալիս անձնագիր, կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, չնայած Ադրբեջանի օրենքները չեն արգելում մարդկանց մորուք ունենալ: 

Հիմնականում սուննի լեզգիներով բնակեցված Զաքաթալան իշխանությունները համարում են նպաստավոր վայր ծայրահեղ կրոնական հոսանքների գործունեության համար, այդ պատճառով նման անհեթեթ մեթոդներով փորձում են իսլամիստների դեմն առնել: Սակայն փորձը ցույց է տալիս, որ մարդկանց մորուքը ստիպողաբար խուզելը արմատականների գործունեությանը չի խոչնդոտում:

Ֆեյսբուքյան հանրագրում գրել է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ