06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Պետական հիմնարկների աշխատակիցներին սպառնացել են չմասնակցել Քոչարյանի հանրահավաքին․ «Հրապարակ»

«ԵԿՄ Գորիսի գրասենյակը դարձել է «Քաղպայմանագրի» նստավայրը։ Երեկ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը Ռոբերտ Քոչարյանի ելույթին հետևում էր հենց այդ գրասենյակի պատշգամբից, որը Սուրիկ Խաչատրյանի նախկին աշխատասենյակն է եղել, հետագայում զբաղեցրել է այսօրվա մարզպետ, նախկինում ԵԿՄ Սյունիքի կառույցի ղեկավար Մելիքսեթ Պողոսյանը։

Երեկ Նիկոլ Փաշինյանի հրահանգով Սյունիքում նաև գործի է դրվել վարչական ողջ ռեսուրսը՝ մարզպետարանից պետական բոլոր հիմնարկներին, այդ թվում՝ բժշկական հիմնարկների, դպրոցների տնօրեններին սպառնացել են, որ իրենց աշխատողները դուրս չգան հրապարակ, չգնան Քոչարյանի հետ հանդիպման, այլապես «քաղաքական վենդետա» է լինելու»»,-գրում է թերթը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ