Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում շատ լարված է. ՊՆ-ն հաստատում է, որ թշնամին կրակել է գյուղի ուղղությամբ
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում շատ լարված է. ՊՆ-ն հաստատում է, որ թշնամին կրակել է գյուղի ուղղությամբ
«Կրակոցներ լսվել են, դրանք հիմնականում օդ են ուղղված եղել: Տուժածներ չկան», – Aysor.am-ին հայտնել են նախարարությունից: Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասել է. «Շատ լարված իրավիճակ է հիմա Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում, ունենք գերեվարված տղաներ, կրակոցներ նույնպես կան, բայց շատ ինտենսիվ»: