Վարդենիսի տարածքից ժամկետային զինծառայող է անհետացել. գյուղապետ
Վարդենիսի տարածքից ժամկետային զինծառայող է անհետացել. գյուղապետ
Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, նա Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:
«Նա 18 տարեկան է, երեք ամսվա զինծառայող: Ծառայում էր Վարդենիսում: Վերջին անգամ նա ինտերնետ է մտել Վարդենիսի տարածքում, և այլևս նրանից տեղեկություններ չենք ունեցել: Այս պահին ոստիկանությունը, ոստիկանությունը փնտրում են, բայց դեռևս նորություն չկա»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ թշնամին այս պահին Վարդենիսի մերձակայքում է: