27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բաքուն պատրաստ է առևտրային հարաբերություններ հաստատել Երևանի հետ, բայց դրա համար Հայաստանը պետք է ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս ճանաչի. Ալիև

Բաքուն պատրաստ է առևտրային հարաբերություններ հաստատել Երևանի հետ, բայց դրա համար Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց սահմանները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է minval.az կայքը:

«Մենք պատրաստ ենք Հարավային Կովկասի երկրների, այդ թվում` Հայաստանի հետ ազատ առևտուր իրականացնել: Բայց դա պահանջում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանների փոխադարձ ճանաչում: Մենք մեր կողմից պատրաստ ենք ճանաչել Հայաստանի սահմանները: Բայց Հայաստանը նույնպես պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները՝ ներառյալ ճանաչի Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս:

Այնպես որ, մենք սպասում ենք գործողությունների հայկական կողմից»,-հայտարարել է Ալիևը «Հարավային Կովկաս. Տարածաշրջանային զարգացումներ և համագործակցություն» թեմայով քննարկումների ժամանակ:

Նրա խոսքով` 30 000 հայ է ապրում Ղարաբաղի այն տարածքներում, որոնք ներկայում գտնվում են ռուս խաղաղապահների վերահսկողության տակ:
Նա ասել է, թե «Մենք նրանց համարում ենք Ադրբեջանի քաղաքացիներ, որոնց գլուխները լվացել են հայկական քարոզչությամբ»:

Ադրբեջանի նախագահը չի բացառել նաև էներգառեսուրսների մատակարարումը Հայաստան:
«Կարծում եմ, որ Հարավային Կովկասում համագործակցության մեծ ներուժ կա այն ոլորտներում, որոնք վերաբերում են, օրինակ, էներգետիկային: Ադրբեջանը կարող է դեպի Հայաստան էներգետիկ ռեսուրսների պոտենցիալ մատակարար լինել»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ