23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կապիտուլյանտի համար կա մի սրբություն` նրա աթոռը, իսկ ՀՀ սահմանները նրա համար ամայի տարածք է. Շարմազանով

Կապիտուլյանտի համար կա մի սրբություն` նրա աթոռը, իսկ ՀՀ սահմանները նրա համար պարզապես ամայի տարածք են,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը առ այն, որ պատրաստվում է Ադրբեջանի հետ ստորագրել երրորդ փաստաթուղթը։ Նա հայտարարել է, թե այդ փաստաթուղթը բխում է ՀՀ շահերից, սակայն խուսափել է այն հրապարակել։ Ընդ որում՝ փաստաթղթի մասին անտեղյակ է եղել նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ու արտաքին գործերի նախարարը։ Փաշինյանը բանակցությունները վարել է նաեւ նրանից գաղտնի։

Շարմազանովը վերահաստատեց նոյեմբերի 10-ից հետո իրենց հնչեցրած հայտարարություններն առ այն, որ կապիտուլյանտի ամեն ժամ իշխանության մնալը ուղիղ վտանգ է Հայաստանի Հանրապետության պետական շահերին, մեր անվտանգությանը, մեր սահմաններին՝ նշելով, որ իրենց նախազգուշացումներն այսօր իրականություն են դառնում:

«Ինչպես նոյեմբերի 9-ին ժողովրդի մեջքի հետևում Փաշինյանը փաստաթուղթ ստորագրեց, այնպես էլ հիմա ուզում էր նույն բանը անել: Եթե երեկ Միքայել Մինասյանը դրա մասին չխոսեր, կապիտուլյանտը նոր գաղտնի փաստաթուղթ կստորագրեր: Սակայն, այսօր նա ստիպված էր ասել, որ պատրաստվում է ստորագրել այս փաստաթուղթը: Կապիտուլյանտը չի գաղտնազերծել այս փաստաթուղթը ամբողջությամբ, իսկ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանում իշխում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը սպասարկող իշխանություն»,- շեշտել է ՀՀԿ խոսնակը:

Նրա խոսքերով՝ եթե ժողովուրդը հանդուրժեց այն, որ Փաշինյանը հանձնել է Արցախի 75% հանձնումը, ապա կապիտուլյանտը իր իշխանությունը պահելու համար այլևս ոչինչ չի խնայի:

«Կապիտուլյանտի համար կա մի սրբություն` նրա աթոռը, իսկ ՀՀ սահմանները նրա համար, ինչպես իր թիմակիցներն են ասում` ամայի տարածք է: Ես չեմ հասկանում, ինչպես կարելի է Խորհրդային քարտեզների հիման վրա սահմանների դեմարկացիա անել: Այսօրվա Ադրբեջանը որևէ կապ չունի խորհրդային Ադրբեջանի հետ: Այսօրվա Ադրբեջանը 1918-20 թվականի Ադրբեջանի իրավահաջորդն է, իսկ այդ ժամանակ ոչ Արցախը, ոչ էլ Հայաստանի որոշ տարածքներ չէին մտնում Ադրբեջանի կազմի մեջ: Եթե Փաշինյանը հիմք է վերցնում խորհրդային քարտեզը, երբ Արցախը խորհրդային Ադրբեջանի կազմում էր, փաստորեն նա ընդունում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է: Մենք տարիներ շարունակ նշել ենք, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում»,- շեշտել է Շարմազանովը:

ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակը արձանագրել է, որ մենք հիմք պետք է վերցնենք այն, թե 1994 թվականի զինադադարից հետո ով որտեղ է կանգնած եղել:

«Կապիտուլյանտը իրականացնելու է Ադրբեջանի ու Թուրքիայի բոլոր պահանջները: Եթե մարդը հանձնում է Արցախի 75% և դա ներկայացնում է որպես հայ ժողովրդին նվեր, որ նա փրկել է 25.000 զինվորի կյանք, ապա վաղը նա կասի, որ մեզ փրկել է նոր պատերազմից: Փաշինյանը կհանձնի մեր սահմանները դա ներկայացնելով որպես փրկություն»,- եզրափակեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ