30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Անդրանիկ Քոչարյանը տեղյակ չէ՝ ինչ փաստաթղթի մասին էր խոսում Փաշինյանը. Հանձնաժողովին չեն ներկայացրել

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, Անվտանգության և պաշտպանության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղյակ չէ՝ ինչ փաստաթղթի մասին էր խոսում Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։

«Ես փաստաթղթի մասին տեղյակ չեմ, պետք է ծանոթանամ, դրա համար ինձ ժամանակ է պետք, մեր հանձնաժողովին չի տրվել այդ փաստաթուղթը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Թե ինչպես է ծանոթանալու այդ փաստաթղթին, երբ Նիկոլ Փաշինյանն այն արդեն պատրաստվում է ստորագրել, ավելին՝ հանձնաժողովին չի ներկայացվել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, թե բոլոր միջոցոներով կծանոթանա փաստաթղթին։

«Այս պահին ես տեղյակ չեմ, հաջորդ պահին տեղյակ կլինեմ, վարչապետը տիրապետում է  փաստաթղթի բովանդակությանը, նիստից իմացա, որ նման փաստաթուղթ կա, դա առաջարկ է, որտեղ վարչապետը խոսել է առաջարկի մասին։ Կարծում եմ՝ ընթացքում դուք կունենաք տեղեկատվություն, թե ինչ փաստաթուղթ է, ինչ քննարկումներ պետք է լինեն, բնականաբար, կլինեն նաև աշխատանքային քննարկումներ, թե ինչ ճանապարհով՝ կտեսնենք, թե որ ճանապարհն է պատգամավորին տալիս թույլտվություն»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տարածած հակահայկական փաստաթղթին, որը, ըստ Մինասյանի՝ պատրաստվում է ստորագրել Փաշինյանը։

«Համացանցում հրապարակվում է թուղթ, որի 90 տոկոսը ծածկված է, սևով փակած է: Եվ դա ներկայացվում է՝ որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ: Բա եթե այդպես է, դրա տողերը ոչ թե պետք է թաքցվեն, այլ դրա տողերը  բացվեն, ներկայացվեն հանրությանը: Ինչո՞ւ եք թաքցնում:

Այս գործողություններն այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական գործակալական ցանցի գործունեություն, ես չեմ կարող որակել: Ես չգիտեմ՝ դե յուրե ինչ ձևակերպում ունի, բայց իմ քաղաքական գնահատականը դա է: Ընդ որում, պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային փաստաթղթերը նրանք որտեղից են ստանում: Ես ինչքան վերլուծում եմ, միակ աղբյուրը, որ կարող են ստանալ, Ադրբեջանն  է: Որովհետև եռակողմ խոսակցություն է գնում՝ ՌԴ, ՀՀ և Ադրբեջան: Ինչքան վերլուծում եմ, այդ փաստաթղթերը ստանում են Ադրբեջանից:

Այն լուծումները, որոնք, մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին: Եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն օգտագործի, և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ապա այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»,- իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը։

Միքայել Մինասյանն էլ նիստից հետո գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով․ «Եթե «ծածկված տեքստն անհարգալից վերաբերմունք էր», հրապարակի՛ր չծածկվածը, վիժվա՛ծք»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ