29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արժանապատվությո՞ւն, թե՞ ինքնապաշտպանություն․ Վահան Իշխանյան

Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սյունեցիները ավելի արժանապատի՞վ են գյումրեցիներից, որ կապիտուլյանտ վարչապետի դեմը փակեցին ու հայհոյանքներով դիմավորեցին նրան։ Ասում են՝ տեսեք սյունեցիները ավելի արժանապատիվ են։

Պատկերացնելու համար թե ինչն է դրդում սյունեցիներին որ թույլ չեն տալիս կապիտուլյանտին մտնել իրենց տարածք, մի պահ աչքներդ փակեք ու պատկերացրեք ձեր բնակարանում եք՝ Կենտրոնում, կամ Կոմիտասում, կամ Աջափնյակում, մեկ էլ գալիս ձեզ տնից դուրս են անում, ասում են էս շենքը Ադրբջանինն է արդեն, ոնց թե, էս է gps ով ձեր շենքը ընկել է Ադրբեջանի մեջ, ձեր վարչապետն էլ համաձայնվել է։

Տունը լքում, գնում եք հարևանի տանը ապաստանելու, մեկ էլ կրակոցներ, էս ինչ է, սահմանը բակով է անցնում, ադրբեջանցիք կրակում են տան վրա։ Խի են կրակում։ Որ վախենանք, լքենք երկիրը, գան Սյունիքը գրավեն։

Պատկերացրեցի՞ք, դե հիմա պատկերացրեք որ ձեր տունը թուրքին հանձնողը մեկ էլ եկել է ձեր բակ, ի՞նչ կանեք։

Իհարկե, չգիտեմ, եթե կապիտուլյանտը Իջևանում տարածքներ հանձներ, Սյունեցիք ինչ կանեին, գուցե ընդվզեին։ Բայց էն որ սյունեցի հայրենակիցների տներն ու տարածքները թշնամուն հանձնող ու նրանց թուրքի գյուլլի բերանը թողնող վարչապետը դեռ իշխանության է, ցույց է տալիս որ հայաստանցիների հավաքականությունը շատ խարխուլ է, գրեթե չկա, моя хата с краю. Գյումրեցու կամ երևանցու ինչ պետքն է որ սյունեցիները տնով տեղով, վտանգի տակ են։

Գոնե հիմա մի քիչ հավաքականության զգացում արթնանար, որ սյունեցիներից վրեժ լուծելու կապիտուլյանտի բռնաճնշումների դեմ ընդվզում առաջանար. թուրքը էն կողմից, կապիտուլյատնն ու ոստիկանները էս կողմից սյունեցիներին լրիվ մամլիչի տակ են առել։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ