23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում խեղաթյուրել է Շուռնուխ այցի մասին իրականությունը

Ապրիլի 20-ի կեսգիշերին Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում 5 լուսանկար հրապարակեց ու գրեց․ «Վարչապետի հետ հյուրընկալվեցինք Շուռնուխի մի քանի տներում և եղանք գյուղամիջում։ Չէին սպասում»: Չնայած Ալեն Սիմոնյանը գրել էր մի քանի տների ու գյուղամեջի մասին, սակայն հրապարակել էր նույն տան լուսանկարները՝ տարբեր անկյուններից։ Բոլոր լուսանկարներն էլ նույն տան մասին էր։ Տանտիրուհին հարցազրույց է տվել Tert.am-ին  ու պարզվում է՝ անգամ այդ մեկ տունը զոռով են մտել։ «Ուզեցին ներս մտնել, ասացի`ոչ, դուռը փակեցի, հետո ինքնագլուխ եկան։ Ասեցին՝ կարա՞նք ներս գանք, ասացի`ոչ, հարցրեցին՝ ինչի՞, Փաշինյանն է եկել ասացի`առավել ևս, ես չեմ ընդունում իրեն: Դուռը փակեցի, ներս մտա՝ տեսնեմ երկու րոպե հետո դուռը թակում են, եկան, նայեց, ասեց՝ այս կարգավիճակով ո՞նց եք այստեղ մնում, ասացի՝ դե մեր պայմաններն էլ սա է»։ Ստացվում է՝ ԱԺ փոխնախագահը Շուռնուխ այցի մասին իրականությունը խեղաթյուրել է։ «Հյուրընկալություն» բառն էլ տեղին չէ, որովհետև այստեղ եղել են անկոչ հյուրի կարգավիճակում։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ