Նկարահանելու ենք Սերժ Սարգսյանի հետ մեր զրույցը․ Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, որի «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան կայացավ վերջերս, գրառում է արել՝ տեղեկացնելով, որ պրեմիերայի ընթացքում իր կողքին նստած ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հարցեր տալու հնարավորություն է ունեցել, ինչից հետո որոշել են նկարահանել նրա հետ զրույցը։
«Իշխանություն» ֆիլմի պրեմիերային ես պատահական չէի հայտնվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին:
Ես եմ հրավիրել, ես եմ փոխանցել հրավիրատոմսը ու դիմավորել «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց:
Ֆիլմում իմ ստեղծած կերպարներից մեկն էլ Նախագահի կերպարն է, և ես ունեի հնարավորություն ֆիլմը դիտելու ընթացքում հարցեր տալու նրան:
Իսկ հարցերը նոր հարցեր ծնեցին: Պայմանավորվեցինք խոսել ֆիլմի մեջ տեղ գտած իրականի և ոչ իրականի մասին, ֆիլմի իշխանության և իրական իշխանության մասին: Ուոչ միայն՝ 2018-ի մասին, մարդկանց մասին… ես ունեմ հարցեր, մենք բոլորս ունենք հարցեր…
Նկարահանելու ենք մեր զրույցը: Ես լրագրող չեմ, մեր զրույցը էդ տեսանկյունից կլինի ոչ պրոֆեսիոնալ, բայց անկեղծ»: