01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանցիները Շուռնուխ-Կապանի ճանապարհից 20 մետրի վրա խրամատներ են փորում /տեսանյութ/

Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Պատերազմի օրերին մարդիկ կային, ովքեր 44 օր կռվեցին, բայց այդպես էլ թուրքի երես չտեսան։ Պատերազմի ավարտից հետո թուրքերը մեր քթի տակ են հայտնվել ԲԱՆԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈւԹՅԱՆ արդյունքում:
 
Սա Շուռնուխից դեպի Կապան գնացող ճանապարհի մի հատվածն ա։ Նախկինում էս մասով գնում էին Սանասար (Ղուբաթլի)։ Հիմա ադրբեջանցիների պոստերն ա. վրան են խփել ու խրամատ են փորում ճանապարհից 20-30 մետր հեռավորության վրա։
 
Տեղացիներն ամեն քայլափոխի մի բան էին ասում. ծառերի կանաչելուց ու տեսադաշտը փակվելուց հետո էս հատվածները կրկնակի վտանգավոր են դառնալու։ Որովհետև, եթե 2 զինված թուրք որոշի մի մեքենա կանգնացնել ու առևանգել այդ մարդուն, դրա մասին ոչ ոք այդպես էլ չի իմանալու։ Բայց դե ԲԱՆԱՎՈՐ համաձայնություն կա, չեն համարձակվի…
 
Սյունիքն անվտանգ համարողներին խորհուրդ կտամ գնալ ու իրենց ընտանիքներով բնակվել հենց էս ճանապարհի մեր հատվածում, որպեսզի իրենց ներկայությամբ ապահովեն մնացած հայերի անվտանգությունը։
 
Էս էլ կորդինատները, կարաք հիմիկվանից վեշ-մեշոկ հավաքեք»:
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ