Մարատ Բաշարովը մեկնաբանել է կնոջ ծեծը
Հոկտեմբերի վերջին Ռուսաստանում լուրեր տարածվեցին այն մասին, որ հայտնի դերասան Մարատ Բաշարովը ծեծել է կնոջը՝ Եկատերինա Արխարովային, կոտրել նրա քիթը, եւ վերջինս ընկել է կոմայի մեջ։ Այս դեպքից հետո Եկատերինան որոշել էր բաժանվել ամուսնուց եւ պատրաստվում էր ամուսնալուծության հայց ներկայացնել։
Վերջապես դերասանն անձամբ է մեկնաբանել այս լուրերը: Նա ասել է, որ չի ցանկանում բաժանվել կնոջից եւ շատ է սիրում նրան, գրում է Super-ը:
“Ես չեմ ուզում, որ մարդիկ քննարկեն իմ անձնական կյանքը։ Ես սիրում եմ իմ կնոջն, ու եթե նրա հարազատներին դուր է գալիս այս թեմայի մասին խոսել, ապա թող խոսեն”:
Բաշարովը նշել է նաեւ, որ հավանաբար կնոջ ազգականները ֆինանսական խնդիրներ ունեն, որ գումարի դիմաց եթերով պատմում են ամեն ինչ։
“Ես արդեն նրանց տված բոլոր նվերները, որոնք ստացել էինք մեր հարսանիքի ժամանակ, վերադարձրել եմ իրենց”,- ասել է դերասանը:
Ի դեպ, եթե ոստիկանությունը Բաշարովին մեղավոր ճանաչի, նա մի քանի տարվա ազատազրկման կենթարկվի: