26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աներձագը վստահ է՝ փեսան հաղթելու է․ Ժողովուրդ

««Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ «Իմ քայ­լը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ: Մենք փոր­ձել ենք իշխանական պատգամավո­րից պարգել, թե արդյոք հունիսի 20- ին հայտարարված արտահերթ խորհր­դարանական ընտրությունները կայանալո՞ւ են, թե ոչ, քանի որ, ըստ ընդդի­մության, սա իշխանությունների հեր­թական «բլեֆն» է: Հակոբյանը անդ­րադարձել է նաև Բաղրամյան պողո­տայում բողոքի ակցիա իրականաց­նող ընդդիմությանը, նրանց կատա­րած քայլերին ու իշխանությունների կողմից ուժ կիրառելու և այն ցրելու մասին:

 

-Ի՞նչ եք կարծում, արտահերթ խորհր­դարանական ընտրությունները հունիսի 20-ին կայանալո՞ւ են:

-Կարծում եմ՝ այո, եթե դրա քաղաքա­կան կամքն ունենան նաև ընդդիմադիր մեր գործընկերները:

-Ունեն այդ քաղաքական կամքը. ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն համաձայն են, բայց արտախորհրդարանական ուժերը չեն հա­վատում, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է ընտրությունների:

-Չհավատալն այլ բան է, կամք ունե­նալ կամ չունենալն այլ բան է: Կարծում եմ՝ ոչ բոլոր արտախորհրդարանական ուժերը չեն հավատում, ուժեր կան, որ հավատում են ու նույնպես հայտնել են ցանկություն՝ ընտրություններին մաս­նակցելու:

-Նույն ընդդիմությունը, Բաղրամյան պողոտան փակ էր պահում, ասում է, որ այս իշխանությունը կեղծելու է ընտ­րություններն ու վերարտադրվելու է: Ինչպե՞ս ապացուցեք, որ չեք կեղծելու ընտրությունները:

֊Եկեք միասին նստենք, մեխանիզմներ մշակենք, որպեսզի ապահովագրված լինի ընտրությունների չկեղծելը: Չնա­յած նրան, որ մենք պնդում ենք, որ մենք երբեք ընտրություններ չենք կեղծելու և չենք կեղծել, բայց եթե դա նրանց բավա­րար չէ, և նրանց հարկավոր են հավել­յալ մեխանիզմներ, որպեսզի ընտրու­թյունները չկեղծվեն, եկեք խոսենք:

-Այսինքն՝ դուք արտախորհրդարանական ուժերի՞ն եք հրավիրում:

֊Բոլորին, նրանք, ովքեր կասկածի տակ են դնում ընտրությունների թա­փանցիկ անցկացնելը, առաջարկում ենք, որ եթե կա նման մտավախություն, ապա եկեք դրանց շուրջ խոսենք, չնայած՝ որևէ հիմք որևէ մեկը չպետք է ունենա, որ մենք կեղծելու ենք այս ընտ­րությունները: Մենք անցկացրել են մի քանի ընտրություններ, և որևէ մեկը չի կեղծվել:

֊Ասում են, որ չպետք է համեմատել 2018 թ. ընտրությունների հետ, քանի որ 2018 թ. ժողովրդի վստահությունը ձեր իշխանության հանդեպ մեծ էր, իսկ այս պահին վստահություն չկա:

-Մենք ՏԻՄ ընտրություններ ենք անց­կացրել և չենք հաղթել այդ ընտրու­թյուններում և չենք էլ կեղծել այդ ընտ­րությունները: Այդ ընտրություններում ընդդիմադիր թեկնածու է հաղթել:

-Դուք շրջե՞լ եք, ժողովրդի հետ շփ­վե՞լ եք: Ի՞նչ կարծիք ունի հասարակու­թյունը ձեր իշխանության մասին:

-Ես շրջում եմ, խանութներ եմ մտնում: Ժողովրդի ռեակցիան շատ նորմալ է: Մոտենում են մարդիկ, ասում են՝ երբ եք դատական իշխանության հարցը լուծե­լու, որ այն մարդիկ, որոնք պետք է բան­տում լինեին, ազատության մեջ չլինեն: Ամենաշատը ես այդ կարծիքն եմ լսել:

-Օրինակ՝ ասո՞ւմ են, որ կրկին ՔՊ-ին են ընտրելու։

֊Քանի որ ընտրությունների թեման նոր է, դեռ նման կարծիք չի հանդիպել:

-Հիմա քննարկվում է, թե ինչու եք որոշել Նիկոլ Փաշինյանի դեմքով մաս­նակցել քարոզարշավին, քանի որ տե­սակետ կա, որ Փաշինյանը քննադատ­վում է, և նրա հանդեպ վստահություն չկա: Ինչո՞ւ որոշեցիք նրա դեմքով գնալ ընտրությունների: Չկա՞ որևէ մեկը, որ կարողանար փոխարիներ նրան:

-Բայց ինչո՞ւ չգնալ պարոն Փաշինյա­նի դեմքով:

-Վարկաբեկվել է այս ժամանակա­հատվածում:

-Դե կգնանք ընտրությունների, կտես­նենք՝ վարկաբեկվել է, թե ոչ: Հենց դրա համար էլ գնում ենք ընտրությունների: Հենց վարչապետի թեկնածուն հիմա մեր վարչապետն է:

-Կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը մնում է բա՞րձր, ինչպես 2018 թ.:

-Ինչպես 2018 թ. հասկանալի պատ­ճառներով չի կարող լինել, բայց այն, որ ես ներքին համոզմունք ունեմ, որ վարկանիշը բարձր է, դա այդպես է։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ