23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մարտի 1-ին Փաշինյանի հանրահավաքի մասնակիցներին տեղափոխած «Բուս Վոյաժ» ՍՊԸ-ի հիմնադիրը Նոր Նորքի թաղապետն է.Tert.am

Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին Հայաստանի տարբեր մարզերից մի քանի տասնյակ ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով քաղաքացիներին տեղափոխել են Երեւան: Տեղափոխումն ապահովել է հիմնականում «Բուս Վոյաժ» ընկերությունը, որը 2005 թվականին հիմնել է ներկայում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը: Այս մասին գրում է Tert.am-ը։

Կայքը պարզել է, որ 2019 թվականին ստանձնելով մեկ այլ վարչական շրջանի՝ Նորք Մարաշի ղեկավարի պաշտոնը` Մանուկյանը տարիների իր բիզնեսի կառավարումը վստահել է քրոջ որդուն՝ Արթուր Աբգարյանին:

Tert.am-ի հետ զրույցում վերջինս նշել է, որ իրենց ընկերության համար տարբերություն չկա, թե ում համար են ծառայություն մատուցում, «Բուս վոյաժ» ՍՊԸ իր ընթացիկ աշխատանքն է կատարել մարտի 1-ին: Ավտոբուսների վարձակալության պատվերները ստացել են անհատներից, բայց հաշիվ- ապրանքագրեր հրաժարվեց տրամադրել:

Պատասխանելով կայքի  հարցմանը՝ Արթուր Աբգարյանը նաեւ նշել է, որ Երեւանի քաղաքապետարանի հետ վերջին 3 տարում որեւէ պայմանագիր չունեն կնքած, մասնակցել են հայտարարված մրցույթների, բայց դրամաշնորհ չեն շահել, այնինչ «Բուս Վոյաժ» ընկերությունը 2020 թվականի մարտին Երեւանի քաղաքապետարանի հետ 1,960,670 դրամ ընդհանուր արժողությամբ պայմանագրեր ունի կնքած, որոնք տեղադրված են www.yerevan.am կայքէջում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ