16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Այցելեցին Ծիծեռնակաբերդ

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ու ՀՀ ԱԺ-ի եւ ԼՂՀ ԱԺ-ի միջեւ
համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները նոյեմբերի 7-ին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ
Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Արցախի խորհրդարանականները ԼՂՀ իշխանությունների անունից ծաղկեպսակ են դրել
1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին եւ ծաղիկներ խոնարհել մեկուկես
միլիոն անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի
հիշատակը հարգելը յուրաքանչյուր հայի սուրբ պարտականությունն է։

Նա նաեւ նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն առիթ է ազգային
միասնական ծրագրեր իրականացնելու համար։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ԼՂՀ ԱԺ
նախագահին նվիրել է գրքեր՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ