20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Եթե նորածինը խուսափում է դեմքերից

Եթե նորածինն ավելի շատ սիրում է դիտել անշունչ առարկաները, քան մարդկանց դեմքերը, ապա հավանական է, որ ավելի մեծ տարիքում նա մեղքի զգացում եւ կարեկցանք քիչ կզգա: Բացի այդ, նման երեխան քիչ էմոցիոնալ կլինի: Այժմ գիտնականներ բացահայտել են, որ մարդու անտարբեր ու սառը բնույթը կարելի է պարզել նրա ծնված առաջին շաբաթից, հայտնում է Psych Central-ը:

Լոնդոնի արքայական քոլեջի գիտնականների արած ուսումնասիրություններին մասնակցել են 213 նորածիններ: Երեխաները կարող էին նայել կամ գնդակի, կամ մարդու դեմքի: Գիտնականները հետեւել են, թե երեխաները երկուսից որի վրա են հայացքը երկար պահում: Գիտնականները տարիներ անց կրկին ուսումնասիրել են այդ երեխաներին, եւ պարզվել է, որ նրանք, ովքեր նախընտրել են գնդակին նայել, ավելի սառն ու անտարբեր են տեսակով, քիչ էմոցիոնալ, քան մյուսները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ