04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պայման է դրվել։ Ծառուկյանը սպասում է Փաշինյանի պատասխանին․ Հրապարակ

Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումն ուշանում է։ ԲՀԿ առաջնորդը, որոշ տեղեկություններով, սպասում է Փաշինյանի պատասխանին, նրան ասել է՝ հանդիպում կլինի մի պայմանով, որ հետո հայտարարվի Փաշինյանի հրաժարականի մասին և ընտրությունների կոնկրետ օրը։ Թեև միջնորդավորված բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել, որ Փաշինյանի հրաժարականից հետո ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու, և այդ մասին ԲՀԿ ղեկավարը պարտավորվել է հայտարարությամբ հանդես գալ, բայց Փաշինյանը դեռ ծանրութեթև է անում՝ գնա՞լ ընտրությունների, թե՞ ոչ։ Չի բացառվում, որ ձգի և կրկին հետաձգի։

Ի դեպ, իմքայլական պատգամավորների հետ կիրակի օրը ունեցած հանդիպման ժամանակ նա ասել է՝ պատրաստվում ենք ընտրության, բայց ժամկետների մասին խուսափել է խոսելուց։ Թեև իշխանական կուլիսներում արդեն օր է նշվում՝ հունիսի առաջին շաբաթը։ Վարչապետը հպանցիկ անդրադարձել է թիմի մտահոգություններին, թե ինչպես են այս իրավիճակում քարոզարշավ անելու, ինչ են ասելու․ «Ինչ որ ասել ենք միշտ»։ Ապա հասկացրել է, որ ամեն մեկը պետք է աշխատի։ Նաև փորձելու են սեփական ընդդիմություն ձևավորել, օրինակ՝ մոտ օրերս կուսակցություն կբացի Վարազդատ Կարապետյանը։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ