26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քինա քո ղրաբաղը մեր երեւանում քըզ նման թորքերը հերքին են

Միթե՞ մենք միշտ ենք այսքան տականք եղել թե նոր դարձանք։

Երևանի Ամիրյան 15/ա հասցեում օգնություն է բաժանվում արցախցիներին։ Անցնում էի նկատեցի մի կին խունացած վերարկույով, կիսամաշ կոշիկներով կծքին սեղմած բավական ծանր արկղ, հենված ծառին հոնգուր հոնգուր լալիս է։ Ինձ մի պահ թվաց ինչ որ տեղ է ցավում կամ վատ է զգում։

Մոտեցա հարցրեցի թե ինչ՞ է պատահել

-Տիկին ջան վատ եք՞ զգում

-հա մատաղ

-ցավացող տեղ ունե՞ք

-հա մատաղ հոգիսա ցավ տալի

-ինչով օգնեմ տիկին ջան

-ոչ մի պենով մատաղ ես իմ տոնն եմ օզում, իմ շենն եմ օզում, հինչ անի՞մ ես ոսպն ու ձեթը տոնս, տըղս թորքին տվին մըզ ձեթ ու ոսպով խափում ըն։

Երբ խոսեց իր տան ու շենի մասին աչքերը մի փայլեցին, անսահման սեր ու կարոտ կար նրա աչքերի մեջ, չէ նա չէր դժգոհում օգնությունից ուղղակի համեմատում էր թե ինչի՞ հետ է փոխել իր տունը։

-Որտեղից եք՞

-Հադրյութից եմ մատաղ բալա, եկ քըզ գրկիմ

-վայ տատիկ ինչի՞ համար

-բալա մի ժամա կաղնած եմ ոշ մինը ոչ մոտիկացավ, ոչ հարցրեց տյու եկար մատաղ, բաբոն մատաղ ինի քըզ հինձ ասի թե ես հունց քինամ Բաղրամյան, ում ասում ըմ, վըր օզում եմ հասնիմ Բաղրամյան տղերանցս քոմակ ինիմ, հինձ ասում են քինա քո ղրաբաղը մեր երևանում քըզ նման թորքերը հերքին են։

Գրկեցի տատիին , չգիտեի ինչ ասել, ինչպե՞ս մխիթարել, կտրուկ սկսեց ձայնով լացել

-իմ ամուսնուն, իմ տղուն, իմ ախպորը թորքնա սպանալ ես հունց կարիմ թորք ինիմ բալաս։

Ախ բաբո ես քեզ ինչ՞ ասեմ, ոնց մխիթարեմ ։ Ինչու՞ էսպես չարացաք մարդիկ։

Գրում է դերասանուհի Անահիտ Մութաֆյանը։ 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ