04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ծառուկյանը սեղմո՞ւմ է Փաշինյանի ձեռքը․ Հրապարակ

Մինչ ԲՀԿ-ական որոշ պատգամավորներ երեկ վստահեցնում էին՝ արտահերթ ընտրությունների օրակարգով Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպման հարցը կուսակցությունում դեռեւս չի քննարկվել, եւ դեռ հայտնի չէ՝ կլինի այդ հանդիպումը, թե ոչ, մեր տեղեկություններով, սակայն,  Ծառուկյանը վերջնաժամկետ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ եթե համաձայն է մայիս-հունիս ամիսներին արտահերթ ընտրությունների գնալ, ապա իրենց հանդիպումը կարող են կազմակերպել շաբաթ օրը, եթե ոչ, ապա երկխոսության կամուրջներն այրված կարող է համարել։

Ուշագրավ է, որ վերջին օրերին տեղեկություններ ենք ստանում, որ իշխանությունները բանագնացներ են ուղարկում ձայն բերող թաղային տարբեր հեղինակությունների մոտ եւ փորձում են հասկանալ, թե ով եւ ինչ չափով կաշխատի իշխանության օգտին։

Փաշինյանը «գույքագրում» է ունեցած-չունեցածը, որ հասկանա, թե ինչ պատասխան տա Գագիկ Ծառուկյանին։ Իսկ Ծառուկյանն այսօր պատասխանելու է մի խումբ լրագրողների հարցերին եւ հրապարակելու է իր դիրքորոշումը։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ