25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տիրան Խաչատրյանի ազատման հրամանը կասեցվում է. «TK & Partners» իրավաբանական ընկերություն

«TK & Partners» իրավաբանական ընկերությունը ստանձնել է Հայաստանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի շահերի պաշտպանությունը:

Ընկերությունից հայտնում են, թե իրավական խնդիրների մանրակրկիտ ուսումնասիրման արդյունքում համոզվել են, որ հայոց բանակի բարձրաստիճան սպան Սահմանադրության ու օրենքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներով է ազատվել զբաղեցրած պաշտոնից:

Վարչական դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել ու նախնական դատական նիստի օր նշանակել ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին:

«Հայտնում ենք նաև, որ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն՝ դատարանի կողմից հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը (ՀՀ նախագահի հրամանագիրը) մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Օրենքի շրջանակներում անելու ենք ամեն ինչ, որ խնդրո առարկա ազատման հրամանագիրը դատական կարգով անվավեր ճանաչվի», – ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում։

Մարտի 4-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահի հրամանագիրը՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Փետրվարի 24-ին Տիրան Խաչատրյանն ազատվեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ