Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ինքնասպան կլինեին. Ռոբերտ Քոչարյան
«Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ապա նրանք պետք է ինքնասպանություն գործեին Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ռուսական լրատվամիջոցների հետ հարցազրույցում այսպիսի հայտարարություն արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գրում է armeniasputnik.am-ը։
«Մեզ, իհարկե, հայտարարությունը դուր չի գալիս։ Բայց լավ համաձայնագիր ունենալու համար պետք է հաղթել պատերազմում կամ էլ գոնե չպարտվել։ Բայց մենք ունեցանք 1.5 էջանոց հայտարարություն` այնինչ նման հարցերը չեն լուծվում 1.5 էջով։ Այժմ պետք է մանրամասն մշակել բազմաթիվ փաստաթղթեր»,–ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով, սակայն, իշխանությունները չեն կարող դա անել ո՛չ ինտելեկտուալ առումով, ո՛չ էլ պրոֆեսիոնալ կամ բարոյական առումներով։
Հիմա նրանք, ըստ երկրորդ նախագահի, արժանապատվորեն բանակցել չեն կարող։
Քոչարյանը նշում է` եթե իշխանությունը մտածեր երկրի մասին, ապա կգնային ՝ իրենց տեղը զիջելով նրանց, ովքեր կարող են բանակցել:
«Իշխանությունը նոյեմբերի 10-ին պետք է ծնկի գար, ներողություն խնդրեր ժողովրդից։ Եվ եթե արժանապատվություն ունենային, ինքնասպան կլինեին»,–իր խոսքն ամփոփեց Քոչարյանը»։