23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արմեն Սարգսյանը որոշել է հերթական չար կատակը խաղալ․ Իրավունք

Իրավունքի տեղեկություններով, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հերթական երկակի խաղն է որոշել խաղալ։ Նա Նիկոլ Փաշինյանին խոստացել է, որ այնպես կանի, որ Օնիկ Գասպարյանը հեռացվի պաշտոնից։ Իսկ ընդդիմությանը խոստացել է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Օնիկ Գասպարյանի ազատման միջնորդությունը։

Բանն այն է, որ Արմեն Սարգսյանը կարող է 2 դիմում ուղարկել ՍԴ, մեկը՝ Զինծառայության օրենքի հետ կապված, ինչի մասին արդեն հայտարարել է։ Երկրորդը՝ ազատման հրամանագրի։ Բայց որոշել է վերջին դիմումն ուղարկել ութ օրվա ընթացքում, քանի որ իր իրավաբաններն այդպես են մեկնաբանել օրենքը՝ համոզելով, որ 8-օրյա ժամկետ ունեն այդ քայլին դիմելու համար։ Սակայն Սահմանադրական դատարանը կարող է իր սեփական հաշվարկն ունենալ եւ այդ դիմումը չընդունել վարույթ։ Արդյունքում կստացվի, որ ոչ շիշը կայրվի, ոչ միսը՝ Նիկոլ Փաշինյանը կհասնի իր նպատակին, ընդդիմությանը կասի, որ ես իմ քայլն արեցի՝ ՍԴ-ն սխալ պահեց իրեն, իսկ ՍԴ-ն հնարավորություն կստանա եւ օրենքի շրջանակներում մնալ եւ ծառայություն մատուցել Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ Արմեն Սարգսյանն է ուշ ուղարկել դիմումը։

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ