Շիրակի մարզպետի վրա Փաշինյանի հանրահավաքին 2000 մարդու տանելու պարտականություն է դրվել /Տեսանյութ/
Շիրակի մարզպետի վրա Փաշինյանի հանրահավաքին 2000 մարդու տանելու պարտականություն է դրվել. կեսգիշերին մարզպետարանում թեժ եռուզեռ է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը մարզպետարանի բաժնի պետերի, գյուղապետերի վրա նվազագույնը 50 հոգու իրենց հետ Երևան տանելու պահանջ է ներկայացրել:
Ավելին, Շիրակի մարզի բոլոր 160 դպրոցների տնօրեններին ասել են՝ իրենք ներառյալ նվազագույնը 10 հոգի մարդ պետք է տանեն հանրահավաքի: Մեքենաները խորհուրդ են տվել կայանել մետրոների մոտ և մետրոյով հասնել հրապարակ: Իսկ մարզից ընտրված բոլոր պատգամավորներին հանձնարարված է 100 մարդ մարտի 1-ին Հանրապետության Հրապարակ։