03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Այս ծեծված թեման արդեն նույնիսկ զզվանք է կարող առաջացնել․ Նախկիններն ովքե՞ր են․ Սահրատ Պոտրոսյան

Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մանիպուլացիա թիվ 10.

Եթե Նիկոլը հիմա գնա նախկինները վերադառնալու են…

Այս ծեծված թեման արդեն նույնիսկ զզվանք է կարող առաջացնել։ Նախկիններն ովքե՞ր են։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը դառնա՞լու են վարչապետ։ Թե՞ ՀՀԿ-ն որը գրեթե Լուսավոր Հայաստանի չափ ձայն է հավաքել ձեր կարծիքով չպետք է լիներ քաղաքական իրադարձություններն մասնակից։ Օլիգարխների վերադարձն է՞ վախեցնում, նայեք կապիտուլանտ հողատու հանդիպումը գործարարներնի հետ Արցախի 75%-ը հանձնելու հաջորդ օրերին ու պարզ կլինի, որ այդտեղ էլ արգումենտ չկա։

Իսկ երբ Գյումրիի վերականգնումը կերած ու մարտի 1-ի “փաստահավաքած ու բացահայտած” Անդրանիկ Քոչարյանը, կամ 96-ի ընտրություններ կեղծած ու հոկտեմբերի 27-ը բացահայտած, բայց թաքուն պահած Գագիկ Ջահանգիրյանը, էլ չեմ ասում ՊՆ նորաթուխ նախարարի, նախկին ու ներկա բազմաթիվ նախկին պաշտոնյաների մասին, դառնում են քաղաքական դերակատարներ, այդ ժամանակ չե՞ք հիշում նախկիններին։

Իրականում դա փափուկ տեղը նստած, պատասխանատվություն չվերցնելու (հատկապես եթե 2018-ին մասնակցել եք փոփոխություններին) հերթական հիմնավորումն է։ Իսկ այդ ընթացքում երկիրն ու մեր բոլորի ապագան ուղղակի մաշվում են կամաց-կամաց»։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ