22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Իրաքում կրկին պայթյուններ են. զոհերի թիվը հասել է 40-ի

Այսօր` հուլիսի 3-ին, Իրաքի մի քանի տարածքներում պայթյուններ են տեղի ունեցել, հաղորդում է “Комсомольская правда”-ն:

Երկրի հարավում գտնվող Էդ-Դիվանա քաղաքում ավտոմեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունի արդյունքում առնվազն 40 մարդ է զոհվել, 75-ը վիրավոր են: Պայթյունը տեղի է ունեցել մզկիթի մոտ, որտեղ հավաքված են եղել շիա ուխտավորները: Նրանք պատրաստվել են Քերբալա  քաղաք մեկնել, որտեղ եւս ահաբեկչություններ են տեղի ունեցել: Ռումբը տեղադրված է եղել քաղաքային շուկայի կենտրոնում գտնվող բեռնատարում:

Տասնյակ մարդիկ են զոհվել Իրաքի մյուս քաղաքներում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով: Մասնավորապես Քերբալայում տեղի ունեցած պայթյունը առնվազն 8 մարդու կյանք է խլել, 45-ը վիրավորվել են: Պայթուցիկ սարքերը կրկին տեղադրված են եղել մեքենաներում, իսկ թիրախը կրկին շիա ուխտավորներն են եղել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ