Կա երկու ճանապարհ: Ի՞նչ է նշանակում ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարության մեջ ասված է «Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը»:
Դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է պարզ բան, բանակը պահանջում է կառավարության հրաժարականը և զգուշացնում, որ թույլ չի ոստիկանական ուժի կիրառում, որովհետև կանգնած է ժողովրդի կողքին։
Ավելի պարզ բացատրեմ, եթե ոստիկանությունը փորձի ուժ կիրառել, իսկ այս իշխանության միակ լծակն ուժն է, բանակը կմտնի Երևան։ Հաջորդ քայլով ոստիկանությունը վայր կդնի վահանները։
Կա երկու ճանապարհ․
– կամ կառավարությունն այսօր հայտարարում է իր հրաժարականը,
-կամ մարդիկ մտնում են կառավարության շենք ու ինքնուրույն են Քաղաքական Դիակին հանում իր կաբինետից, իսկ ոստիկանությունը դիմադրություն ցույց չի տալիս։
Վերջ»։