07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Պոպուլիզմն ու կեղծիքը դրեք մի կողմ, գումարներ հատկացրեք առաջնահերթ լուծման հարցերին. Տիգրան Աբրահամյան

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը գրել է.

Հետպատերազմյան փուլում՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանի հետ առաջնագիծն ընդլայնվել է և արդյունքում զինված ուժերն ու ԱԱԾ Սահմանապահ զորքերի տեղակայման հարցում մեծ փոփոխություններ են եղել։

Մեկ օրում, մեկ ամսում կամ մեկ տարում անհնար է ողջ սահմանագիծն անհրաժեշտ ձևով կահավորել, բայց կան հրատապություն պահանջող հարցեր, որոնք պետք է արագացնել։

Նոր ենթակառուցվածք՝ բազաներ, մատակարարման, ծառայության իրականացման ճանապարհներ, թիկունքային ապահովում, տեխնիկական միջոցների նվազագույն ապահովում։

Պոպուլիզմն ու կեղծիքը դրեք մի կողմ, գումարներ հատկացրեք այն ուղղություններում, որտեղ առաջնահերթ լուծման հարցեր կան, այլ ոչ թե այնտեղ, որով իշխանության պահպանման կամ ինքնագովազդի խնդիր եք լուծում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ