23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի հետ կա երրորդ հուշագիր, որն իրականացվում է․ «Իմ քայլը» լքած պատգամավոր․ Իրավունք

Նոր տարածքներ կորցնելու վտանգը դամոկլյան սրի պես շարունակում է կախված մնալ մեր երկրի գլխին: Մանդա­տը ստանալուն պես ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգա­մավոր Աննա Գրիգորյանը փաստում է, որ մենք զիջել ենք Սյունիքի անվտանգության գոտին, և այսօր ստացվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը կանգնած են մեր օդանավակայանից ընդամենը մի քա­նի կմ հեռավորության վրա:

– Կան գյուղեր, որոնք մի քանի մետր հեռավորության վրա են: Այսինքն՝ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ սրանք տեղի են ունեցել բանավոր փոխըմբռնմամբ՝ տեսնում ենք, որ կա հստակ հուշագիր՝ հստակ կետով: Ես չգիտեմ՝ ապագայում հնարավոր կլինի սա չեղարկել, թե ոչ: Եթե հնարավոր չլինի չեղարկել այդ կե­տերը, ապա հնարավոր չի լինի պահպա­նել Սյունիքի անվտանգությունը: Այնտեղ կետ կա նաև Դավի Բեկ, Գորիս և Կա­պան ճակատային ճանապարհների հա­մատեղ օգտագործման մասին:

Ակնհայ­տորեն ամեն օր երևում է, որ կա երրորդ հուշագիր, որն իրականացվում է, և որևէ հիմք չկա՝ դրան չհավատալու: Իհարկե, գոյություն ունի: Բայց էլ ի՞նչ նոր զիջում­ներ պետք է անենք, Սյունիքում այլևս զի­ջելու բան չկա: Սյունեցիները վախենում են, որ կարող են GPS-ով գալ ու սահմա­նազատում անել, և պնդում են, որ ամե­նօրյա իրենց անվտանգությունը պետք է ապահովվի, քանի որ ոչ բոլոր տեղերում են, որ հայ կամ ռուս սահմանապահներ են կանգնած։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ