07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Արտերկրի գործարարները «չորով» մերժել են իշխանությունների՝ նույնիսկ բավականին արտոնյալ պայմաններով արված՝ ներդրումներ անելու առաջարկները․ Փաստ

Հեծանիվ հայտնագործելու կարիք չկա. ցանկացած տնտեսության հիմքը ներդրումներն են ու շրջանառվող դրամական միջոցները։ Ներկայումս ՀՀ-ում տնտեսական բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, և առաջիկայում այն խորանալու միտումներ ունի։ Բանն այն է, որ պատերազմով պայմանավորված՝ երկրից լուրջ ծավալի գումար և ամբողջական բիզնեսներ են դուրս տարվել, ինչն ուղղակիորեն հարված է՝ առանց այն էլ փխրուն հայկական տնտեսության վրա։

Թերթի տեղեկություններով՝ իշխանությունները նպատակ ունեն ինչ գնով էլ լինի մի կերպ ներդրումների գոնե մի փոքր չափաբաժին բերել Հայաստան, որպեսզի առկա սոցիալտնտեսական աղետալի վիճակի հետ կապված որոշակի դրական փոփոխության իմիտացիա ապահովեն ու PR-ի հնարավորություն ստանան։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ, իշխանության բոլոր ջանքերն առայժմ ապարդյուն են։ Ավելին՝ թերթի տեղեկություններով՝ այս օրերին արտերկրում գործող մի շարք գործարարներ «չորով» մերժել են իշխանությունների՝ նույնիսկ բավականին արտոնյալ պայմաններով արված բոլոր առաջարկները՝ բիզնես ներդրումներ անել Հայաստանում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ