Արամ Սարգսյան, իսկ ձեր ընտանքին որտեղի՞ց միլիոնավոր դոլարներ․ Politik.am
Սպարապետ Վազգեն Սարգսյանի տխրահռչակ եղբայր Արամ Սարգսյանը մշտապես խոսում է պետական հիմնարկների անօրինական սեփականաշնորհումից, պետական գույքի թալանից, ապօրինի հարստացումից:
Երկար ժամանակ Սպարապետի նկատմամբ հարգանքը թույլ չէր տալիս իրերն իրենց անունով կոչել, բայց պատերազմում արձանագրված պարտությունի հետո Արամ Սարգսյանի կեցվածքը հուշում է, որ ժամանակն է ասել այն՝ ինչի մասին գիտեն բոլորը, բայց լռում են, գրում է Politik.am-ը։
Արամ Սարգսյանը, եթե այդքան մտահոգ է պետական գույքի թալանով, գուցե հանրությանը բացատրի, թե իրենց պարզ ընտանիքը ինչպես էր տիրել Արարատի մեծ ու փոքր ցեմենտի գործարաններին, ի՞նչ միջոցներով են գնել ներկայումս իրենց ձեռքի տակ գտնվող ցեմենտի գործարանը: Ի՞նչ միջոցներով են ձեռք բերել բոլոր այն սեփականությունները, որ ունեն:
Արամ Սարգսյանը, եթե իրապես անկեղծ մարդ է, ապա թող հրապարակային ասի, թե ինչ էր խոսում Հայաստանի հանրությունը իրենց ընտանիքի մասին, երբ Վազգեն Սարգսյանը վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում: Արդյոք իրենք նման չէին բոլոր այն կիսաքրեական ընտանիքներին, որոնց նա շարունակաբար քննադատում է: Պետության հաշվին հարստացած կիսաքրեականներին քննադատել իհարկե կարելի է, ավելին անհրաժեշտ է, բայց դա չի կարող անել Արամ Սարգսյանը, քանի որ այդ բարքերը իրենից հեռու չեն:
Մնում է հուսալ, որ Արամ Սարգսյանը մի փոքր ամոթ կունենա ու հարգանք սեփական եղբոր հիշատակի նկատմամբ և քիչ կխոսի բաներից, որոնք կարող են հայելային անդրադառնալ հենց իրենց վրա: