23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բաց նամակ ԱԺ պատգամավորներին

Բաց նամակ ՀՀ Ազգային Ժողովի բոլոր պատգամավորներին
 
Առաջարկ
 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ տարածքում, մասնավորապես Սյունիքի մարզում (Գորիսի հատվածում), մոտ ապագայում նաև այլ մարզերում ՀՀ քաղաքացիների տեղաշարժի անվտանգությունը ապահովված չի, պայմանավորված ադրբեջանական զինուժի ներկայությամբ, դրա մասին նաև առանձին հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ ԱԱԾ-ն( հայտարարությունում մասնավորապես նշվում էր հեռախոսահամարներ ու հորդորվում էր գերևարվելու դեպքում զանգահարել նշված համարներով): Ուստի առաջարկում եմ փոփոխություն կատարել ՀՀ Զենքի մասին օրենքում:
 
Մասնավորապես ազատականացնել նռնակի վաճառքը և նռնակ կրելու իրավունքը:
 
Հիմնավորում
 
Ես և ՀՀ շատ քաղաքացիներ վստահաբար ցանկություն ունենք ճանապարհորդել ՀՀ տարածքով, ոչ մի դեպքում ցանկություն չունենալով գերևարվել թշնամու կողմից: ԱԱԾ հեռախոսահամարին զանգահարելու դեպքում ընդամենը կկազմվի համապատասխան տեղեկանք, բայց չի կանխի գերի ընկնելու փաստը: Իսկ ապօրինի նռնակ կրելու դեպքում քաղաքացին կենթարկվի քրեական պատասխանատվության, հետևաբար անհրաժեշտ է օրենսդրական այս փոփոխությունը:
 
Հ.Գ
Ես, որպես արժանապատիվ հայ և ՀՀ քաղաքացի, գերադասում եմ նման իրավիճակում արժանապատիվ մահը, ինձ հետ նաև վնասելով թշնամական երկրի քաղաքացիներին
Կարապետ Պողոսյան
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ