23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տուրիստ ոստիկանապետի մասնակցությամբ շոուն՝ շարունակելի․ Ժողովուրդ

Երեկ Արտաշատ քաղաքում Նիկոլ Փաշինյանի շրջայցի տեսանյութից հետո մարդիկ բացահայտումներ արեցին՝ Փաշինյանին ողջունողների մեջ կրկնվող դեմքեր կային, նույն մարդը երկու անգամ էր բարևում։ Իսկ Արտաշատի ոստիկանապետ Դավիթ Պետրոսյանը՝ սև ակնոցով, գլխարկով, քաղաքացիական հագուստով, որպես «ժողովուրդ»՝ ողջունում էր վարչապետին։

Մենք կապվեցինք Պետրոսյանի հետ, հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի իր կերպարանափոխությունը, նա ասաց. «Այո, ես եմ եղել: Ի՞նչ զարմանալու բան կա, բայց, էնտեղ, ինչի՞ կերպարանափոխվել, ես իրավունք ունեմ քաղաքացիական հագուստով ծառայություն կատարելու ու կատարել եմ»: Ձեզ ինչ-որ մեկը խնդրել-առաջարկե՞լ է այդպես հանդես գալ:

«Ոչ, բացարձակ, ես էդ վարչական տարածքի բաժնի պետն եմ և ես իմ ծառայությունն եմ կատարել, ու զարմանալու, ինձ թվում ա, ոչ մի բան չկա՝ գլխարկ ա դրել, ակնոց ա դրել։ Գիտե՞ք` քայլում էլ եմ ես, շնչում եմ, հաց եմ ուտում, դրա վրա զարմանալու կարիքը ո՞րն ա, ես չեմ հասկանում․․․ Իմ կողմից սպասարկվող վարչական տարածքում ծառայությունը կատարելու ժամանակ բարևում եմ վարչապետին, ի՞նչն ա տարակուսանքի առիթը, ես չեմ հասկանում․․․ որտե՞ղ ա գրված, որ ես իրավունք չունեմ քաղաքացիական հագուստով ծառայություն իրականացնելու»:

Կադրերից տպավորություն է ստեղծվել, որ իշխանությանը դիմավորող «մասսովկան» եք ապահովել, մասնակցել եք էդ թատրոնին։ «Չէ, չէ, շատ սխալ տպավորություն է ստեղծվել, ես իմ ծառայությունն եմ կատարելուց եղել, վարչապետն անցնելուց ձեռքով բարել ա, ի՞նչ կա դրա մեջ»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ