22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի նկարը՝ Ազգային Ժողովի աղբամանների վրա

Առավոտյան «Կանանց խորհուրդ»-ի անդամներից Ազգային ժողովի մոտ ակցիա են անցկացրել՝ պահանջելով դեպորտ անել պատգամավոր Անուշ Բեղլոյանին: Կանայք Անուշ Բեղլոյանին նվեր էին բերել թուրքի հարճի շոր, որը հանձնեցին Ազգային Ժողովի ընդունարանում, որպեսզի փոխանցեն Բեղլոյանին: «Դեպորտ թուրքի հարճին»,  պատգամավորի լուսանկարը նետվեց աղբամանը։

Հիշեցնենք, ցուցարարներին վրդովեցրել է Բեղլոյանի հակահայկական ձեւակերպումները, թե կարեւոր չէ ով է սկսել պատերազմը եւ ում պատմական հողն է Արցախը։ 

Կանայք նշեցին, որ իրենք մանկավարժ են և այլևս չեն պատրաստվում հանդուրժել Ազգային ժողովում թրքահաճո, թրքահպատակ պատգամավորներին, ովքեր մեր հարկերի հաշվին բարձր պարգևավճարներ են ստանում, սակայն իրականացնում են հակահայկական գործունեություն: Մանկավարժ Մարինա Մադոյանը նշեց, որ իրենք ընտրել են պայքարի ուղին, այլ ոչ թե արտագաղթի և այսուհետ արտահայտելու են իրենց անհանդուրժողականությունը հակահայկական, թրքահաճո յուրաքանչյուր դրսևորման նկատմամբ: Կանայք թուրքի հարճի շոր նվիրեցին ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանին, որը երեկ հայտարարել է, թե կարևոր չէ ինչ է եղել, ում պատմական հողն է կամ ով է սկսել պատերազմը, պետք է առաջ նայել: Թուրքի հարճի շորը հանձնվեց ԱԺ ընդունարան, որտեղից էլ կանանց խոստացան, որ այն կփոխանցեն Անուշ Բեղլոյանին Մանկավարժները բոլոր կանանց ու մայրերին կոչ արցին միանալ իրենց և այլևս չհանդուրժել այս վիճակը:

145819777_1064993214014387_6910499180226652216_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ