«Ճամփորդի՛ր առանց COVID-19»-ը մարդկանց «քթից բերելու» եւս մի գործընթաց է. առողջապահության կազմակերպիչ /Տեսանյութ/
Գործարկվել է ՀՀ կառավարության «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը. երեկ «Զվարթնոց» օդանավակայանում լարված իրավիճակ էր ստեղծվել, ուղեւորների մի մասը տեխնիկական խնդիրների պատճառով չէր կարողանում թռչել: Ծրագիրը ԱՆ պատասխանատվության ներքո է և նախարարությունն է որոշել, թե ինչ լաբորատորիաներ ներառի «Android» համակարգում. ինչո՞ւ ԱՆ պետք է որոշի, թե որ լաբորատորիաները ներառվեն հավելվածում՝ այլ ոչ թե քաղաքացու ընտրությամբ լինի. արդյո՞ք պետք:
Առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը մատնանշեց մի շարք խնդիրներ, որոնք կառավարության կողմից չհաշվարկելու, «կիքսերի» հետեւանքով այս նախագիծը կդասեն հասարակության «քթից բերելու» նախաձեռնությունների ցանկին:
«Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանը տարակուսանք հայտնեց թեստավորում անցկացնող որոշ լաբորատորիաների առնչությամբ, որտեղ ասում են, որ կես ժամվա մեջ կտան թեստի պատասխանը: Մասնագետը նշում է՝ սա բիզնես նպատակներով է արվում, թե իսկապես համավարակի կանխարգելման միջոց է: Նրա խոսքով՝ առողջապահության նախարար նախկին նախարար Արսեն Թորոսյանը ի սկզբանե հայտարարել է, թե առողջապահությունը զուտ բիզնես է:
Մանրամասները՝ այստեղ