30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Եթե սկզբունքը անարդարությունն է, ուրեմն հարց չկա. Է. Մարուքյան

ԱԺ անկախ պատգամավոր, Վանաձորից ընտրված Էդմոն Մարուքյանն այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ նշեց, որ 2015թ-ի պետական բյուջեի նախագծով Վանաձորի և Գյումրիի վթարային շենքերի և տնակների քանդման ու ըստ այդմ բնակիչներին փոխհատուցման մասին որևէ գումար հատկացված չէ: Նա ընդգծեց, որ Երևանին բյուջեով հատկացվելու է 2 մլրդ դրամ վթարային շենքերի բնակիչներին՝ դրանք քանդելուց հետո փոխհատուցելու համար:
՛՛Վանաձորում կան վթարային շենքեր ու տնակներ: Ուզում եմ հասկանամ` ի՞նչ սկզբունք է կիրառվել Երևանին երկու մլրդ դրամ հատկացնելու համար, որպեսզի բնակիչներին փոխհատուցում տրամադրվի, մինչդեռ Վանաձոր, Գյումրի և այլ քաղաքաներում ոչ մի բան այդ ուղղությամբ նախատեսված չի՛՛,-հետաքրքրվեց նա:  

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նախ հորդորեց պատգամավորին չնեղսրտել և ասաց, որ եթե արդյունք չի լինում, դա դեռ չի նշանակում, որ իր հարցադրումը չի նշանավորվում:
՛՛Պատճառը միայն մեկն է` ֆինանսների բացակայություն: Բայց դրանք քննարկման հարցեր են, և մենք անպայման կքննարկենք՛՛,-նշեց նա: Փոխնախարարը հավելեց, որ 90-ականներից սկսած պետությունը ահռելի գումարներ է հատկացրել այդ քաղաքներին:

Պատգամավորը համաձայնեց՝ այո, աղետի գոտիում գումարներ ծախսվել են, բայց խնդիրը չի լուծվել: ՛՛Քանդման շենքերը դեռ իր հերթին, բայց մարդիկ տնակներում են ապրում: Ես հարցնում եմ՝ սկզբունքը որն է, եթե սկզբունքը անարդարությունն է, ուրեմն հարց չկա, այնտեղ այնքան քանդման ենթակա շենքեր կան, որտեղ մարդիկ վախենում են քնել, ճաքեր կան, որ ձեռքդ կմտնի այդ ճաքերի մեջ: Ես կդիմեմ, որ վերաբաշխում կատարվի ու քանդման ենթակա շենքերին գումար հատկացի: Հենց ասում ենք մարզեր, ասում եք ֆինանսների խնդիր՛՛:

Պավել Սաֆարյանն արձագանքեց, որ այս հարցն ընդունելի է և ոչ միայն Վանաձորի համար և խոստացավ քննարկել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ