02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«ՄԵՆՔ սարսափելի կեղծավոր ենք՝ անգամ մահվան դռան շեմին կանգնած…»

 

ԲԱ՞ՐԴ Է ՀԱՍԿԱՆԱԼ – 4

ՄԵՆՔ սարսափելի կեղծավոր ենք՝ անգամ ոչնչացման շեմին կանգնած…

Այսպես կոչված նոր իշխանությունները ՄԵԿ կարևորագույն դրական արդյունքին այնուամենայնիվ հասան՝ ցույց տվեցին ՄԵՐ բարոյահոգեբանական ԻՐԱԿԱՆ արժեքի զզվելի պատկերը…

Եվ երբ զարմանում ենք, թե այս օրհասական օրերին որտեղից «բուսնեցին» այսքան ԱՆտարբեր, ԱՆթասիբ, ԱՆխիղճ, ԱՆբարո ԱՆասուններ, ասեմ՝ ՆՐԱՆՔ ՄԻՇՏ ԷԼ ՄԵՐ ՇՈՒՐՋՆ ԷԻՆ, անգամ անձնական կյանքում, պարզապես կեղծավորության կանոնները պարտադրում էին ՄԵԶ բարեպաշտ դեմքով այս ամենը ԶԱՆԳՎԱԾԱԲԱՐ պարտակել… և ՄԵՆՔ հիմա հնձում ենք այն, ինչ դարերով ցանել ենք…

Հիշե՛ք Անի քաղաքի ճակատագիրը և կհասկանաք, թե ինչ է ՄԵԶ սպասվում, եթե ԳՈՆԵ ՀԻՄԱ ազգովի չսկսենք ազատվել ՄԵՐ դարավոր կեղծավորությունից… Ես հենց այնպես չմատնանշեցի Անի քաղաքը, որը պատմական հեգնանքի բերումով անվանվում է «հազար ու մի եկեղեցիների քաղաք»…

Վերջում էլ դաժան եզրակացություն՝ 1915-ին ՄԵԶ ոչ թե ցեղասպանեցին, այլ ՄԵՆՔ ցեղասպանվեցինք…

Հ.Գ.

– «ԲԱ՞ՐԴ Է ՀԱՍԿԱՆԱԼ – 1»-ը տեղադրել եմ ս.թ. հունվարի 18-ին.

– «ԲԱ՞ՐԴ Է ՀԱՍԿԱՆԱԼ – 2»-ը տեղադրել եմ ս.թ. հունվարի 20-ին.

– «ԲԱ՞ՐԴ Է ՀԱՍԿԱՆԱԼ – 3»-ը տեղադրել եմ ս.թ. հունվարի 27-ին:

Հ.Հ.Գ.

Կարդացեք նաև ս.թ. հունվարի 12-ին հրապարակած ««Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը»․ կառավարման փորձագետ» իմ հարցազրույցը:

Հարություն Մեսրոբյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ