Դավաճան Նիկոլին այսօր միայն մեկ բան է պահում վարչապետի աթոռին՝ ժողովրդի կոտրված լինելը․ քաղաքագետ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․
«Դավաճան Նիկոլին այսօր միայն մեկ բան է պահում վարչապետի աթոռին՝ ժողովրդի կոտրված լինելը։ Հին-նոր, սև-սպիտակ, էլիտա-ամբոխ… այս ամենի մասին բոլոր խոսակցությունները բովանդակազուրկ ու մակերեսային են։ Դրանք դատարկ քննարկումներ են, որոնք ոչ մի առնչություն չունեն իրականության հետ։ Իսկ իրականությունն այն է, որ մեր ժողովուրդը դեռևս ուշքի չի եկել ստացած հարվածներից։
Մեր ժողովուրդը դեռևս չի դիմադրում արտաքին և ներքին թշնամուն, չի փորձում ոտքի կանգնել՝ հուսալով, որ ընկածին չեն խփում։ Եվ սա, ինչ-որ առումով, օրինաչափ է։ Գիտեմ, ցավալի բաներ եմ ասում, բայց իսկապես օրինաչափ է։ Որովհետև պայքարելու, արագ ոտքի կանգնելու մեր կամքը թշնամին կոտրել էր Արցախյան Երկրորդ պատերազմից շատ ավելի վաղ։
Նրանք այդ ուղղությամբ աշխատել են մոտ երեսուն տարի և հաջողության հասել 2018-ին։ Իսկ հիմա վայելում են այդ հաջողության պտուղները։ Բայց այսպես չի մնա։ Ուշ թե շուտ մեր ժողովրդի մոտ ռևանշիստական տրամադրություններ իհայտ կգան։ Դա էլ է օրինաչափություն. չի կարող ժողովուրդը մարսել անարդարությունը, անարգանքը, արժանապատվության ոտնահարումն ու դավաճանությունը։ Եվ հենց այդ պահը հասունանա, մեկ վայրկյան անց դավաճան Նիկոլը՝ իր հանցակից բանդայի հետ միասին, իշխանական միջանցնքներից կհայտնվի բանտերում։ Նիկոլի հեռացումով կսկսի մեր ժողովրդի ոտքի կանգնելն ու արդարության վերականգնումը։ Վստահեցնում եմ՝ այդ օրվան գրեթե բան չի մնացել։ Ամեն ինչ շատ շուտ և արագ է կատարվելու»։