Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 263 նոր դեպք, մահվան՝ 15
Հայաստանում հունվարի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 263 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 164 235-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 2987 է: Այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Այս դեպքերի թիվը 728 է:
Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 15 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3715-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 295 է, ընդհանուր՝ 152 615, բուժվողներինը՝ 7905 (մեկ օրում նվազել է 47-ով): Մեկ օրում արվել է 1638 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 620704 թեստ: